Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Թանգարան
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
հուշանվերներայո
Ավտոկայանատեղիոչ
Wi-Fi-ի առկայությունըոչ
սրճարանոչ
WCոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 2009
ք․ Երևան Թամանյան փող., 10 շենք
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն: 
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ է։
5.0

Աշխատանքային օրեր՝ ուրբաթ-կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 10:00-20:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը 10000 դրամ է մեկ խմբի համար։
Կան էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Տոմսեր

Մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-10-541932, +374-10-541934
info@cmf.am
cafesjian.mus.am
https://www.cmf.am/About-CCA
Նման վայրեր
Մոտակա վայրեր